ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անկախ ամեն ինչից, «ՀայաՔվեն» հաղթելու է

Անկախ ամեն ինչից, «ՀայաՔվեն» հաղթելու է
10.07.2023 | 07:16

«ՀայաՔվե»-ն թափ է հավաքում և հիացնում է ՀՀ քաղաքացիների վճռականությունը սեփական կարծիքը նախաձեռնության տեսքով ներկայացնելու իմաստով։ Շատ քաղաքացիների հետաքրքրում է, թե ինչու է սահմանված քվեների 50 հազար թիվ առաջին փուլի և 300 հազար հնարավոր երկրորդ փուլի համար և ինչպիսի նման կարգավորումներ կան աշխարհի այլ երկրներում։

Համաշխարհային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ և այլ երկրների միջև ահռելի դիսբալանս կա երկրների բնակչության ընդհանուր թվաքանակի և ստորագրահավաք նախաձեռնության կայացման շեմի մեջ, ընդ որում, փոքրիկ Հայաստանում սահմանված է մի աներևակայելի շեմ, որը վկայում է, որ իշխանությունները երբեք չեն ցանկացել և հիմա էլ չեն ցանկանում լսել ժողովրդի ձայնը, փորձում են գործել ավտորիտար ռեժիմով։

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում որոշ տվյալներ, դատեք ինքներդ։

Շվեյցարիա` բնակչության թիվը 8.0 մլն, ստորագրահավաքի շեմ` 100 հազար քվե, բնակչության 1.25 %։

Իտալիա` բնակչության թիվը 60.0 մլն, ստորագրահավաքի շեմ` 50 հազար քվե, բնակչության 0.083 %։

Ավստրիա` բնակչության թիվը 8.0 մլն, ստորագրահավաքի շեմ` 100 հազար քվե, բնակչության 1.25 %։

Լիտվա` բնակչության թիվը 2.8 մլն, ստորագրահավաքի շեմ` 50 հազար քվե, բնակչության 1.78 %։

Սլովակիա` բնակչության թիվը 5.6 մլն, ստորագրահավաքի շեմ` 5 հազար քվե, բնակչության 0.09 %։

Կարծում եմ, արդեն հասկացաք, թե ժողովրդավարության բաստիոն հռչակված մեր փոքրիկ 2.8 մլն բնակիչ ունեցող երկրում ինչու են սահմանված 50 և 300 հազարանոց շեմերը։

Հայաստանի հանրապետությունում նախաձեռնությունը հանրաքվե դառնալու շեմը կազմում է (300 000/2 800 000=10,71 %):

Անկախ ամեն ինչից, «ՀայաՔվեն» հաղթելու է, և ոչ հեռավոր ապագայում քննո առարկա շեմերը պետք է փոխվեն։

Մենք Հյուսիսային Կորեա չենք։

Սիրելի քաղաքացիներ, երկուշաբթի օրվանից բաց են ստորագրահավաքի բոլոր կետերը։ Եկեք, քվեարկեք հանուն Արցախի, հանուն ցեղասպանության հիշատակի, հանուն ժողովրդավարության հաղթանակի։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2394

Մեկնաբանություններ